Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն Եվրոպայի պառլամենտականների հետ. «Հրապարակ»

22 Հուլիս, 2022 08:04
Ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն Եվրոպայի պառլամենտականների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են իշխանական խմբակցության պատգամավորների հետ համատեղ հանդիպել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիե Մքալիստերի պատվիրակության հետ։ Չնայած ի սկզբանե օրակարգը եղել է այնպիսին, որ եվրոպացի պատգամավորները պետք է ՀՀ ԱԺ-ի հետ ընդհանուր հանդիպում ունենային, այսինքն՝ խորհրդարանական ղեկավարությունը պետք է որոշեր՝ ընդդիմությունից որ պատգամավորը պետք է մասնակցի հանդիպմանը։

Սակայն մենք տեղեկացանք, որ ընդդիմադիրները պատվիրակությանն առաջարկել են առանձին հանդիպել տարբեր խմբակցությունների հետ։ Ասել են, որ այդ ձեւաչափն ավելի արդյունավետ կլինի։ Առաջարկը չի մերժվել, եւ այսօր ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն պատվիրակության հետ։

Հիշենք, որ ընդդիմությունը հայտարարել է ԱԺ նիստերը բոյկոտելու մասին եւ շեշտել, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներից չի հրաժարվում։ Առավել եւս՝ եվրոպացի պառլամենտականներին ուզում է ներկայացնել երկրում տիրող իրավիճակը»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին