Կարևոր իրադարձություններ

30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի մուտքի մոտ. կան վիրավորներ

19 Հուլիս, 2022 11:37
30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի մուտքի մոտ. կան վիրավորներ

Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Գասպարյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում, «Շողակն» գործարանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, այնհուետև «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ամառանոցի մոտ լցված ավազե կույտին և կողաշրջված վիճակում հայտնվել «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի գլխավոր մուտքի մոտ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Գասպարյանն ու ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Թ․ Սահակյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Նոր Հաճնի պոլիկլինիկայի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին