Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ունի բավականաչափ ուժ և ռեսուրսներ դաշնակիցներին պաշտպանելու համար. Նարիշկին

18 Հուլիս, 2022 23:31
ՌԴ-ն ունի բավականաչափ ուժ և ռեսուրսներ դաշնակիցներին պաշտպանելու համար. Նարիշկին

Ռուսաստանն ունի բավարար ուժեր և ռեսուրսներ՝ դժվար պահերին դաշնակիցներին ու ընկերներին պաշտպանելու համար: Այս մասին Երևանում լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Նա հիշեցրել է, որ այս տարածաշրջանում արդեն գործում են ինտեգրացիոն կառույցներ՝ Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

«Այդ կառույցները ստեղծվել են՝ հաշվի առնելով դրանց մաս կազմող բոլոր պետությունների շահերը։ Ինտեգրման պաշտպանական գործիքները լավ երաշխիք են կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,-նշել է Նարիշկինը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին