Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը խոսել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների ու ծրագրերի մասին

18 Հուլիս, 2022 16:28
Վահան Քերոբյանը խոսել է  փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների ու ծրագրերի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը։
 
Նախարարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության հիմնական ճյուղերի զարգացմանը։
 
Վահան Քերոբյանը խոսել է տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների ու ծրագրերի մասին։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին