Կարևոր իրադարձություններ

Լաս Վեգասում 2 ինքնաթիռ է բախվել. կա 4 զոհ

18 Հուլիս, 2022 13:18
Լաս Վեգասում 2 ինքնաթիռ է բախվել. կա 4 զոհ

ԱՄՆ-ում առնվազն չորս մարդ է զոհվել Հյուսիսային Լաս Վեգասի (Նևադա) օդանավակայանում երկու ինքնաթիռների բախման հետևանքով։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ քաղաքի հրշեջ ծառայությանը հղումով։

«Այս պահին հաղորդվում է չորս զոհի մասին»,- Twitter-ում գրել է հրշեջ ծառայության մամուլի ծառայությունը։

Արտակարգ իրավիճակի մասին ավելի վաղ հայտնել էր Fox3 Now-ն: Միջադեպը հետաքննվել է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության կողմից:

Նախնական տվյալներով՝ միաշարժիչ Piper PA-46 ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ բախվել է Cessna 172 ինքնաթիռին։

PA-46-ը պատրաստվում էր վայրէջք կատարել, երբ բախվեց Cessna 172-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին