Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում 6-րդ դպրոցի վերակառուցումը բազմաբնակարան շենքերի ավարտական փուլում է (լուսանկարներ)

15 Հուլիս, 2022 15:46
Ստեփանակերտում 6-րդ դպրոցի վերակառուցումը բազմաբնակարան շենքերի ավարտական փուլում է (լուսանկարներ)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ստեփանակերտի Առաքելյան փողոցում գտնվող 6-րդ դպրոցի վերակառուցումը բազմաբնակարան շենքերի ավարտական փուլում է։ Այդ մասին ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում: 
 
«Նշենք, որ 15 բնակարանից բաղկացած առաջին մասնաշենքն արդեն հանձնվել է շահագործման։
 
Երկրորդ մասնաշենքը ևս բաղկացած է 15 բնակարանից, որից 11-ը երկուսենյականոց են, իսկ 4-ը՝ երեքսենյականոց։
 
Ներկայումս ընթանում են ներքին հարդարման վերջնական աշխատանքները։ Կիրականացվեն նաև բակային տարածքի բարեկարգում և ասֆալտապատում»,- նշված է գրառման մեջ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին