Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    408
    418

  • EUR

    392,5
    412,5

  • RUB

    6,39
    7,24

Կարևոր իրադարձություններ

Sevan Startup Summit 2022-ը չի կայանա

13 Հուլիս, 2022 14:42
Sevan Startup Summit 2022-ը չի կայանա

Տեխնիկական և ժամանակային խնդիրների պատճառով այս տարի ևս Sevan Startup Summit-ը չի անցկացվի: Այս մասին հայտարարել է Startup Armenia հիմնադրամը։

«Չնայած այն հանգամանքին, որ այս պահին «Սևան» ազգային պարկի և կառավարական այլ գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում սամիթի համար մենք գտել ենք գրեթե հարմար նոր տարածք, և չնայած 2021-ից ի վեր բավականին աշխատանք ենք կատարել, որպեսզի Sevan Startup Summit 2022-ն իրականություն դառնա, ստիպված ենք հայտարարել, որ այս տարի ևս տեխնիկական և ժամանակային որոշակի խնդիրների պատճառով հուլիսի վերջին տարածաշրջանում ամենամեծ և ամենասպասված հավաքը չի կայանա իր մասշտաբով և ձևաչափով, ինչպես ընկալվում է մեր էկոհամակարգի կողմից»,- նշել է Seaside Startup Summit-ի գործադիր տնօրեն Վահագն Ռափյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին