Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մասնակից ունի Աթլետիկայի աշխարհի առաջնությունում

13 Հուլիս, 2022 12:44
Հայաստանը մասնակից ունի Աթլետիկայի աշխարհի առաջնությունում

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուրջին քաղաքում հուլիսի 15-24-ը տեղի կունենա աթլետիկայի աշխարհի առաջնությունը:

Հայտավորված են 192 երկրների 1900 մարզիկներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հայաստանից հանդես կգա առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը:   

Նա պայքարի կելնի 1500 մետր մրցատարածությունում:

ՀՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է: 

Աթլետը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ արդեն մրցավայրում է:

 

Լրահոս

Դիտել ավելին