Կարևոր իրադարձություններ

«Տելեգրամ»-ով ձեռք է բերել մարիխուանա, ապա վաճառել (տեսանյութ)

11 Հուլիս, 2022 17:04
«Տելեգրամ»-ով ձեռք է բերել մարիխուանա, ապա վաճառել (տեսանյութ)

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տվյալներ էին ձեռք բերել, որ վանաձորցի մի երիտասարդ իրացնելու նպատակով Վանաձորի Մյասնիկյան փողոցի տարբեր հատվածներում տեղադրում է թմրամիջոցներ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ճշտվել է նրա ինքնությունը, իսկ հուլիսի 6-ին Վանաձորի 22-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Բազումի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված 14 փաթեթ։

Հետագա միջոցառումներով հայտնի է դարձել, որ նա մինչև բերման ենթարկվելը Վանաձորի տարբեր փողոցներում արդեն իսկ տեղադրել էր 16 փաթեթ։

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իրավապահները պարզել են, որ և՛ խուզարկությամբ հայտնաբերված՝ 14, և՛ տեղադրած 16 փաթեթները 22-ամյա երիտասարդը ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով։

Պարզվել է նաև, որ նա տեղադրած ամեն փաթեթի համար կրիպտոարժույթի միջոցով ստացել է 3-4 դոլար։

Երիտասարդն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքն, այսպես ասած, աշխատանքի դիմաց յուրաչանչյուր ամիս ստացել է 1000 դոլար վարձատրություն՝ հավելելով, որ ինքն այս գործունեությամբ զբաղվում է 2,5 ամիս։

22-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ցույց է տվել այն վայրերը, որտեղ թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրել։

Յոթ փաթեթ հայտնաբերվել է, 9-ը՝ ոչ. հավանաբար գնորդներն արդեն վերցրել էին թմրամիջոցը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին