Կարևոր իրադարձություններ

Արցախն ապրում է, մարդիկ ամուր կպած են հողին, բայց անորոշություն կա՝ վաղն ի՞նչ է լինելու. «Փաստ»

09 Հուլիս, 2022 08:49
Արցախն ապրում է, մարդիկ ամուր կպած են հողին, բայց անորոշություն կա՝ վաղն ի՞նչ է լինելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակն «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային յոթնօրյակ էր նախաձեռնել Արցախում, որի մեկնարկը տրվել էր հունիսի 27-ին: Գաղափարը երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանինն էր: Յոթ օրվա ընթացքում Ստեփանակերտում և շրջաններում կայացել են ցուցահանդեսներ, գրական երե կ ո ներ, ստեղծագործական մրցույթներ, համերգներ, Արցախի արդի գրականության վերաբերյալ զրույցներ, հանդիպումներ, դասախոսություններ։ Մշակութային այս կարևոր նախաձեռնությանը մասնակցել են Արցախի և Հայաստանի գրական-մշակութային, հասարակական գործիչները: Միջոցառման բացմանը ներկա է եղել Հայաստանի գրողների միությունը՝ նախագահ Էդվարդ Միլ իտոնյանի գլխավորությամբ:

Բանաստեղծ Հուսիկ Արան ևս մասնակիցների շարքերում է, գրական-մշակութային օրերի շրջանակներում առիթ է եղել պատերազմից հետո առաջին անգամ Արցախ այցելելու, ինչպես ինքն է ասում՝ մի տեսակ սիրտ չէր անում, բարդ հոգեվիճակ էր: «Բավականին հետաքրքիր, աշխույժ շաբաթ էր: Իրենք՝ արցախցիները, բավականին ակտիվ մասնակցություն ունեին: Արցախը շնչում է, ապրում և ապրելու է լիարժեք կյանքով՝ գրական, մշակութային առումով: Տեսնեիք միայն, թե պատերազմից հետո երեխաներն ինչ գունավոր, գեղեցիկ պատկերներ էին ստեղծել, մանկան աչքերն այլ կերպ են ամեն ինչ տեսնում, իրենցից շատ բան ունենք սովորելու:
 
Նայում ես շուրջդ՝ խանութները գործում են, փողոցներում մեքենաներ են, շուկայում առևտուրը եռում է: Մարդիկ ամուր են, պինդ, իրենց հողը չեն տալու, չեն լքելու այն, բայց անորոշության մեջ են: Չգիտեն, թե վաղն իրենց գլխին ինչ է գալու: Վաղը Երևանը կամ Բաքուն, Մոսկվան կամ Բրյուսելն ի՞նչ են որոշելու, ումի՞ց է կախված իրենց ճակատագիրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան:

Հավելում է՝ ստացվում է, որ արցախցու ճակատագիրը որոշում են առանց նրան հարցնելու: «Ամենամեծ խնդիրն անորոշությունն է: Եղել եմ Ճարտարում, Մարտակերտում, Ամարասում, գյուղերում, ամեն հնարավոր տեղ: Բոլոր վայրերում կյանք կա, համարյա ամեն գյուղ իր երգ ու պարի համույթն ունի: Արցախը նույնն է, բնականաբար, ավելի փոքր սահմաններով, սահմանամերձ հատվածներով անցնում ես, ամեն տեղ թուրքի դրոշներն են, բայց մարդիկ չեն վախենում, չեն ընկճվել, բայց կա անորոշություն»,-նշում է մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին