Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարը եղել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունում

08 Հուլիս, 2022 20:49
ԱԻ նախարարը եղել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունում

Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Այցի շրջանակում նախարարը եղել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, որից հետո շրջել է Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տաուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով. հանձնման արարողությանը մասնակցել է նաև ԱԻ նախարարը:

Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝ նախարար Փամբուխչյանն այցելել է բոլոր հենակետեր, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին։

 

Լրահոս

Դիտել ավելին