Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել. վիճակը ծայրահեղ ծանր է

08 Հուլիս, 2022 10:54
Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել. վիճակը ծայրահեղ ծանր է

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ իրականացվել է մահափորձ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան։

«Նախկին վարչապետ Սինձո Աբեն ծանր վիճակում է: Մենք աղոթում ենք նրա կյանքի համար», - ասել է նա: Կիշիդան նաև ընդգծել է, որ այս պահին Աբեի դեմ մահափորձի ֆոնին հուլիսի 10-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ճակատագրի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել։

Ավելի վաղ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու վարչական գործերի և կապի նախարարությունը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրությունների անցկացման ժամկետը, որը նախատեսված է հուլիսի 10-ին, չի փոխվել Աբեի դեմ մահափորձից հետո։ 

 

Լրահոս

Դիտել ավելին