Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի և Կիևի միջև քաղաքական և դիվանագիտական շփումները չկան. Պոդոլյակ

07 Հուլիս, 2022 18:40
Մոսկվայի և Կիևի միջև քաղաքական և դիվանագիտական շփումները չկան. Պոդոլյակ

Մոսկվայի և Կիևի միջև որոշակի շփումներ պահպանվում են, սակայն բացառապես հումանիտար ենթախմբերի մակարդակով՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

«Մի շարք հարցեր կան գերիների, դիակների փոխանակման, հումանիտար միջանցքների բացման առումով։ Քաղաքական և դիվանագիտական շփումները դադարեցված են», - մանրամասնել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ բանակցությունների սեղանի շուրջ պայմանները պետք է թելադրի Կիևը։

«Ռուսական պայմաններն անընդունելի են, դրանք ուղղակի որոշակի ժամանակով միայն կհետաձգեն նոր պատերազմը»,- ընդգծել է Պոդոլյակը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին