Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում բացվեց նիդերլանդա-հայկական առևտրի պալատը

06 Հուլիս, 2022 23:00
ՀՀ-ում բացվեց նիդերլանդա-հայկական առևտրի պալատը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 6-ին մասնակցել է հայ-նիդերլանդական գործարար օրերի բացմանը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Միջոցառմանը ներկայացվել են Նիդերլանդների տնտեսական  հետաքրքրությունները Հայաստանում, նիդերլանդական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ներդրումային կարողությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կառուցապատման ոլորտներում։

Միջոցառման շրջանակում կայացել է նաև Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացման արարողությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին