Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    430,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Ադամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով ակտի լրացում է ներկայացրել

06 Հուլիս, 2022 11:57
Ադամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով ակտի լրացում է ներկայացրել

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:

Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

698-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մեկ տասնյակ կոնգրեսականներ:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնել են, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ ավելացնելու 698-րդ լրացման աջակիցների թիվը:

Հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին