Կարևոր իրադարձություններ

Խոզնավարի գյուղատակի հատվածը ականապատե՞լ են. «Հրապարակ»

06 Հուլիս, 2022 08:44
Խոզնավարի գյուղատակի հատվածը ականապատե՞լ են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Սեւ լճի տարածքում տեղավորված ադրբեջանցիները կարող են անցնել-հասնել մինչեւ Սիսիան։ Վիճակն այն աստիճան անհանգստացնող է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել Տեղ խոշորացված համայնքի Խոզնավարի գյուղատակի հատվածը՝ մոտավորապես մեկ կիլոմետր երկայնքով։

Մեզ հետ զրույցում նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը հաստատեց այս լուրը՝ նշելով, որ ավելին չի կարող ասել։ Մենք տեղեկացանք նաեւ, որ ականապատման մասին տեղի բնակչությանը չեն զգուշացրել։ Իմացել են, երբ գյուղացիներից մեկի ձիերը սովորականի պես արածելով՝ հասել են ականապատ դաշտին ու պայթել ականի վրա»։ 

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին