Կարևոր իրադարձություններ

Ժողովրդավարության զարգացումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է. վարչապետ

04 Հուլիս, 2022 15:40
Ժողովրդավարության զարգացումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնին։

Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և նշել, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացվում մի շարք ոլորտներում։ Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ և միջազգային այլ գործընկերների օժանդակությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Դեյմոն Ուիլսոնը նշել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու հայաստանյան տարբեր կառույցների հետ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին