Գլոբալ տաքացումը սպառնում է նաև Հայաստանին (տեսանյութ)
04 Հուլիս, 2022 14:51
Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Ջրային ռեսուրսները ճիշտ ամբարելու ու խնայելու ջանքերն առաջիկայում կարիք կլինի կրկնապատկել:
Գլոբալ տաքացման հետևանքով աշխարհում կպակասեն ջրային ռեսուրսները: Վերջին հարյուր տարում ջերմաստիճանը բարձրանում է, տեղումները՝ պակասում: Վերջին յոթ տարիները հատկապես խնդրահարույց են:
Բնությանն օգնելու գլխավոր քայլը ջերմոցային գազերի ու արտանետումների նվազեցումն է: Բայց կան նաև անապատացումը մեղմելու այլ միջոցներ: