Կարևոր իրադարձություններ

Հովակիմ Հովակիմյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

01 Հուլիս, 2022 10:27
Հովակիմ Հովակիմյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Հովակիմ Հովակիմյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:

Հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը.

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրել Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:

Հովակիմյանը մինչ այս զբաղեցրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

 

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին