Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման կետին․ ԱԻՆ

27 Հունիս, 2022 18:10
Մեքենան  բախվել է հեղուկ գազի լիցքավորման կետին․ ԱԻՆ

Հունիսի 27-ին, ժամը 16։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման վահանակին․ տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW 318i» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ.) բախվել է Զվարթնոցի խճուղու 4/4 հասցեում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին