Կարևոր իրադարձություններ

«Ընթերցողի արձանի» գրքի և Տիկնիկային թատրոնի զանգի գողությունը բացահայտվել է

24 Հունիս, 2022 13:01
«Ընթերցողի արձանի» գրքի և Տիկնիկային թատրոնի զանգի գողությունը բացահայտվել է

Հունիսի 20-ին  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը ահազանգել էր ոստիկանություն և հայտնել, որ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են գիրքը: 

Դեպքը կատարվել էր վերջին չորս օրվա ընթացքում, պարզապես այդ օրն էին նկատել գրքի բացակայությունը:

Նույն օրերին նմանատիպ մեկ այլ գողություն էլ Սայաթ-Նովայի պողոտայում էր եղել. գողացել էին Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված երկաթե զանգը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կենտրոնականի քրեական հետախույզները, համագործակցելով Արաբկիրի գործընկերների հետ, պարզել են, որ գողություններն արել է Վեդի քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների արդյունքում, հունիսի 23-ի ցերեկը, նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Ազատության հրապարակում և բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, գողոնը հայտնաբերվել է:

Իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վեդիի բնակչի հետ գողություններին մասնակցել էր հաշվառման վայր չունեցող 38-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա ևս հայտնաբերվել է Երևանի Տիտոգրադյան փողոցում, բերման ենթարկվել և տվել բացատրություն:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին