Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդներում 3D-տպիչով տպել են մանրէասպան ատամներ

19 Հոկտեմբեր, 2015 19:33
Նիդերլանդներում 3D-տպիչով տպել են մանրէասպան ատամներ

Նիդերլանդներում Գրոնինգենի համալսարանի գիտնականները մշակել են հակամիկրոբային պլաստիկ, որի օգնությամբ կարելի է մանրէասպան ատամներ տպել: Այս մասին գրում է Advanced Functional Materials ամսագիրը:

Նշվում է, որ հետազոտողներն ամոնիումի հակամիկրոբային աղեր են ներդրել արդեն գոյություն ունեցող ստոմատոլոգիական պոլիմերներում: Այդպիսի աղերը դրականորեն են լիցքավորված և քանդում են բացասաբար լիցքավորված բակտերիալ մեմբրանները, ինչի արդյունքում դրանք պայթում են և ոչնչանում: Միաժամանակ, այդ նյութը լիովին անվտանգ է մարդկային բջիջների համար՝ պնդում են գիտնականները:

Մշակողներն այդ խառնուրդը դրել են 3D-տպիչի մեջ, դրան ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով հաղորդել կարծրություն և տպել ատամների պրոթեզներ ու օրթոդոնտալ բրեկետներ: Դրանց հակամիկրոբային ազդեցությունը ստուգելու համար նյութի վրա ավելացրել են թքի և բակտերիայի խառնուրդ, որը փչացնում է ատամը: Նյութը ոչնչացրել է մանրէների 99%-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին