Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն մարդ է եղել ընդդիմության հանրահավաքին այսօր

14 Հունիս, 2022 22:05
Որքա՞ն մարդ է եղել ընդդիմության հանրահավաքին այսօր

Այսօր՝ հունիսի 14-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:02-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3750 մարդ:
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/15896

Հանրահավաքը՝ օդից՝ https://youtu.be/k_SMKDxubWc

 

Լրահոս

Դիտել ավելին