Կարևոր իրադարձություններ

Մարտակերտում խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը

12 Հունիս, 2022 15:39
Մարտակերտում խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը

Նախօրեին` ժամը 19:00-ի սահմաններում, Մարտակերտում վթարվել է ջրամատակարարման ներքին ցանցի 225 մմ խողովակը, որի հետևանքով քաղաքում խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Ջրամատակարարում» ՓԲԸ-ից։

Ըստ աղբյուրի` ընկերության մասնագետներն անհրաժեշտ գործիքակազմով մեկնել են դեպքի վայր. իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ Մարտակերտում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին