Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն պարենային ճգնաժամ է հրահրում Ուկրաինայում՝ նրան զրկելով հացահատիկի պաշարներից. Զախարովա

28 Մայիս, 2022 15:27
ԱՄՆ-ն պարենային ճգնաժամ է հրահրում Ուկրաինայում՝ նրան զրկելով հացահատիկի պաշարներից. Զախարովա

Վաշինգտոնն ինքը պարենային ճգնաժամ է հրահրում Ուկրաինայի տարածքում՝ զրկելով նրան հացահատիկի պաշարներից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շաբաթ օրը տարածված մեկնաբանություններում։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մայիսի 10-ի հայտարարությունը Ուկրաինայից 20 մլն տոննա հացահատիկ արտահանելու անհրաժեշտության մասին, հնարավորություններ փնտրելու մասին, համընկավ ուկրաինական «Lend-Lease» օրենքի ստորագրման հետ: Պարզվում է, որ Կիևը զենքի համար վճարելու է ցորենով: Փաստորեն, ամերիկացիներն իրենք են հրահրում ուկրաինական պարենային ճգնաժամը՝ զրկելով նրան հացահատիկի պաշարներից»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով պարենային անվտանգության հետ կապված իրավիճակը՝ օտարերկրյա պետությունների պաշտոնական ներկայացուցիչների՝ Սև ծովի ենթադրյալ «շրջափակման» մասին հայտարարությունների համատեքստում։ 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն խոսում են Ուկրաինայից 2,5 ամսվա ընթացքում 20 միլիոն տոննա հացահատիկ արտահանելու մտադրության մասին՝ իբր դրանք Աֆրիկա և Մերձավոր Արևելք տեղափոխելու համար՝ պարենային ճգնաժամը կանխելու համար են։

«Սակայն իրականում հացահատիկը տեղափոխվում է Եվրոպայում պահեստներ, կազմակերպվում են երկաթուղային, ավտոմոբիլային և գետային երթուղիներ՝ Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Ռումինիա և Բուլղարիա ուղղություններով առաքելու համար»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Լրահոս

Դիտել ավելին