Կարևոր իրադարձություններ

Մեկ ամսից ավել շարունակ քաղաքացիներն փողոց դուրս գալու կոչ անող Վանեցյանն այսօր Հայաստանում չէ. Տարոն Չախոյան

28 Մայիս, 2022 13:54
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Մեկ ամսից ավել շարունակ քաղաքացիներն փողոց դուրս գալու կոչ անող Վանեցյանն այսօր Հայաստանում չէ. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Փառք Աստծո, Հայաստանում այսօր առողջապահության ոլորտը բավականաչափ զարգացած է, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն տրամադրի քաղաքացիներին:
 
Հետևաբար էժան են պատասխանատվութունից խուսափող ընդդիմադիր գործիչների այն պարզաբանումները, թե իբր մեկնում են արտերկրում բուժում ստանալու համար:
 
Արձանագրենք, որ մեկ ամսից ավել շարունակ քաղաքացիներն փողոց դուրս գալու կոչ անող Վանեցյանն այսօր Հայաստանում չէ:
 
Սա պատասխանատվությունից խուսափելու, իսկ ժողովրդական լեզվով ասած «թռնելու» դասական օրինակ է, ինչը զարմանալի զուգադիպությամբ վերջին օրերին նկատվում է «փրկիչների» մոտ»:
 
Հիշեցնենք, որ առավոտյան մամուլում լուսանկար էր հերապարակվել, որտեղ Արթուր Վանեցյանը ինքնաթիռում էր: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին