Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը պատրաստ է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցում. Զախարովա

25 Մայիս, 2022 17:39
Ռուսաստանը պատրաստ է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցում: 

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին։ Դա գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ Սոչիի գագաթնաժողովում ընդունված երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ և բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին