Կարևոր իրադարձություններ

Մաքրվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջը և չեզոքացվել է քարաթափման հնարավոր վտանգը. քաղաքապետարան

25 Մայիս, 2022 17:11
Մաքրվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջը և չեզոքացվել է քարաթափման հնարավոր վտանգը. քաղաքապետարան

Երևան քաղաքի ավագանու անդամ Պավել Սարգսյանի առաջարկությամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը կազմակերպվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջի՝ աղբի մաքրման և քարաթափման վտանգ ներկայացնող բեկորների հեռացման աշխատանքները:

Դժվարամատչելի հատվածում գործընթացն իրականացվել է ԱԻՆ Երևան քաղաքի վարչության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աջակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին