Կարևոր իրադարձություններ

Մարտական գործողություններում ներգրավված է մոտ 700 հազար մարդ. Զելենսկի

21 Մայիս, 2022 17:49
Մարտական գործողություններում ներգրավված է մոտ 700 հազար մարդ. Զելենսկի

Այժմ Ուկրաինայի կողմից մարտական գործողություններում ներգրավված է մոտ 700 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին`հավելելով, որ ներխուժման սկզբում եղած ուժերով Ուկրաինային չէր հաջողվի կանգնեցնել Ռուսաստանին, քանի որ երկրի տարածքը հարկավոր էր պաշտպանել բազմաթիվ ուղղություններով։

«Տարեսկզբին  զինվորականների թիվը ևս 100 հազարով ավելացնելու մասին հրամանագիր էի ստորագրել։ Սակայն նույնիսկ դա ռուսական կողմին չէր խանգարի»,- ասել է Զելենսկին` ներկայացնելով պատերազմում հաղթանակի վերաբերյալ իր պատկերացումները:

«Ուկրաինայի համար հաղթանակ կհամարվի այն, որ երկրի զինված ուժերը դուրս գան մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած դիրքերը, ինչը կնշանակի, որ մեզ չեն գրավել, որ մենք պաշտպանել ենք մեր հողը: Այնուհետև կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել էլ է Ուկրաինայի նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին