Կարևոր իրադարձություններ

Ես ժպտացի ու ողջունեցի իրենց, մաղթեցի առողջություն ու բարօրություն. այս եղանակով փորձելու ենք ժողովրդավարությունը դարձնել իրական Հայաստանում. Անդրեասյան

20 Մայիս, 2022 15:09
Ես ժպտացի ու ողջունեցի իրենց, մաղթեցի առողջություն ու բարօրություն. այս եղանակով փորձելու ենք ժողովրդավարությունը դարձնել իրական Հայաստանում. Անդրեասյան

Freedom House միջազգային կազմակերպության կազմակերպած՝ «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր ելույթում նշեց, որ մի քանի հարյուր մարդիկ  բողոքի ակցիա էին իրականացնում  «Մարիոթ» հյուրանոցի դիմաց և սուլում իր հետևից, հնչեցնում քննադատություններ, իսկ ոմանք էլ՝ վիրավորանքներ:

«Ես ժպտացի ու ողջունեցի իրենց, մաղթեցի առողջություն ու բարօրություն: Կարծում եմ՝ որպես Կառավարություն, այսօր էլ, երեկ էլ, վաղն էլ մենք հենց այս եղանակով փորձելու ենք ժողովրդավարությունը դարձնել իրական Հայաստանում»,-ընդգծեց նախարարը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին