Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն վտարում է իսպանացի և ֆրանսիացի դիվանագետներին

18 Մայիս, 2022 19:56
ՌԴ-ն վտարում է իսպանացի և ֆրանսիացի դիվանագետներին

ՌԴ-ն hայելային պատասխան է տվել Իսպանիային ու Ֆրանսիային։ Ինչպես հայտնում է ՌՍ ԱԳՆ-ն, մայիսի 18-ին Մոսկվայում Իսպանիայի դեսպան Մարկոս ​​Գոմես Մարտինեսը կանչվել է ՌԴ ԱԳՆ։

Ռուսական կողմը նրան խիստ բողոք է հայտնել պաշտոնական Մադրիդի կողմից Իսպանիայում ռուսական ներկայացուցչությունների 27 աշխատակցի անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ։ 

Ի պատասխան՝ պերսոնա նոն գրատա է հայտարարվել Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան և Սանկտ Պետերբուրգում Իսպանիայի գլխավոր հյուպատոսության 27 աշխատակցի։ Նրանք պետք է լքեն երկրի տարածքը դեսպանին համապատասխան գրություն հանձնելուց յոթ օրվա ընթացքում։

Պատասխանը քայլ է արվել նաև Ֆրանսիայի դեպքում: Երկու շաբաթվա ընթացքում Մոսկվան պետք է լքի ֆրանսիական դիվանագիտական ​​հաստատությունների 34 աշխատակից, որոնք նույնպես հայտարարվել են անցանկալի անձ։ 

Այդ կերպ Մոսկվան պատասխանել է Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական ​​հաստատությունների 41 աշխատակցի պերսոնա նոն գրատա համարելու Փարիզի որոշմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին