Կարևոր իրադարձություններ

Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն

17 Մայիս, 2022 17:45
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն

N զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ։

Ըստ զորավարժության սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական գործսղություններ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հիմնական խմբավորումներն ու սպառազինությունը, բարելավել դիրքերը։

Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում կատարելագործվել է ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը, ստուգվել են հրամանատարների՝ մարտի նախապատրաստման և վարման, կրակի կառավարման հմտությունները։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին