Կարևոր իրադարձություններ

Ես մերժել եմ մի քանի հազար դոլարի դիմաց ուսանողներին մարդավաճառության զոհ դարձնելու առաջարկը․ Թոռնիկ Ալիյան

13 Մայիս, 2022 22:22
Հեղինակ՝ Թոռնիկ Ալիյան
Ես մերժել եմ մի քանի հազար դոլարի դիմաց ուսանողներին մարդավաճառության զոհ դարձնելու առաջարկը․ Թոռնիկ Ալիյան

Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ուսանողներ, սիրելի ժողովուրդ, ինչպես արդեն բոլորդ գիտեք՝ օրեր առաջ ինձ առաջարկեցին գումարի դիմաց Ագրարային համալսարանի ուսանողներին հանել փողոց՝ ցույցերի։ Վստահ եմ ՝ գիտեք նաև, որ մերժել եմ մի քանի հազար դոլարի դիմաց ուսանողներին մարդավաճառության զոհ դարձնելու առաջարկը։

Բայց տարածվում է մի խեղաթյուրված, կրճատված ձայնագրություն, որից գուցե այդքան էլ ակնհայտ չէ մերժումս։

Եվս մեկ անգամ փաստում եմ գլուխը պատին է տվել նա, ով կմտածի, թե պիտի 1000 դրամով կամ թեկուզ դոլարով ուսանողի կամքը ու ազատությունը գնի։

Իսկ բոլոր այն լրատվականները, որ իմ մասին հերյուրանքներ են տարածում, պատժվելու են, միանշանակ պատժվելու են։

Ու ինչքան էլ, որ փորձեն իմ մերժումից ջղաձգումների մեջ ընկած համոզել, որ ես «գործ տվող» եմ, էդքան անգամ էլ գլուխները պատին կտան։

Ով էլ որ իր հոգին ու թասիբը ծախել է 1000 դրամով կամ գուցե դոլարով, թող ինքը մտածի»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին