Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ ռուսական զորքն, արդեն մեկ ամիս է, չի կարողանում գրավել «Ազովստալը»

12 Մայիս, 2022 13:49
Ինչո՞ւ ռուսական զորքն, արդեն մեկ ամիս է, չի կարողանում գրավել «Ազովստալը»

Ուկրաինայի՝ ռուսական զորքերի կողմից շրջափակված Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի պաշարումը շարունակվում է մարտի 18-ից, և ոչ մի ռազմական փորձագետ չի կարողանում ճշգրիտ կանխատեսումներ տալ դրա ավարտի վերաբերյալ։

URA.RU-ն հավաքել է մանրակրկիտ տեղեկություն այն մասին, թե ինչու է «Ազովստալ»-ը դարձել «անառիկ ամրոց», և ինչ կարող է թաքնված լինել մի քանի կիլոմետրանոց արդյունաբերական գոտու խորքերում։

«Ազովստալ»-ի ընդհանուր տարածքը 11 քառակուսի կիլոմետր է։ Մարիուպոլում ձեռնարկությունը ստացել է «քաղաք քաղաքի մեջ» անվանումը։

Այստեղ կառուցվել է 41 արտադրամաս և 80 հսկայական սենյակ։

Մետաղագործական հսկան գործում է 1933 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ձեռնարկությունը գործնականում ոչնչացվել է գերմանական զորքերի կողմից, սակայն 1945 թվականին այն վերականգնվել է և շարունակել աշխատել մինչև այս տարվա փետրվարին ռուսական հատուկ գործողության սկիզբը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին