Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ են հնչել Ստեփանակերտի գլխավոր հրապարակում

10 Մայիս, 2022 23:34
Կրակոցներ են հնչել Ստեփանակերտի գլխավոր հրապարակում

Մայիսի 10-ին ժամը 19:05-ին ոստիկանության հերթապահ մասում քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել, որ «Վերածննդի հրապարակում» անհայտ անձը ինքնաձիգով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 18:55-ի սահմաններում, Վերածննդի հրապարակի հարակից «Արցախի ազատամարտիկների միության» վարչական շենքի դիմացի հատվածում Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա Մ.Կ-ին պատկանող «BMW» ավտոմեքենան նույն վայրում կայանելու համար վիճաբանություն է առաջացել վերջինիս և Ստեփանակերտ քաղաքի 60-ամյա բնակիչ Ս.Կ-ի միջև։
Այնուհետև խոսակցությանը միջամտել են Վ.Կ.-ի ընկերներ` Ա. Յ.-ն (ծնված 2000թ.), Մ.Ա.-ն (ծնված 2005թ.) և Գ. Ա.-ն (ծնված 2000թ.), որի ընթացքում վերջիններս ավտոմեքենայով հեռանալու ժամանակ Ս.Կ.-ն նույն վայրում կայանված իր ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է ինքնաձիգը և 2 անգամ կրակ արձակել «BMW» ավտոմեքենայի ուղղությամբ, որից մեկը դիպչել է ավտոմեքենայի հետևի ձախ դռանը:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին