Կարևոր իրադարձություններ

N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

06 Մայիս, 2022 22:12
N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Մայիսի 6-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը և մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին