Կարևոր իրադարձություններ

Հայկ Խանումյանի լիազորությունները կասեցնելու միջնորդություն ստացել ենք. ԱՀ նախագահի խոսնակ

06 Մայիս, 2022 19:39
Հայկ Խանումյանի լիազորությունները կասեցնելու միջնորդություն ստացել ենք. ԱՀ նախագահի խոսնակ

Նախորդ շաբաթ Արցախի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել, և դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱՀ նախագահին՝ կասեցնելու նախարարի պաշտոնավարումը:

Shabat.am-ը կապ հաստատեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի հետ` ճշտելու միջնորդությունը բավարարվել է, թե ոչ, որին ի պատասխան տիկին Ավանեսյանն ասաց. «Միջնորդությունը ստացել ենք, համապատասխան որոշման դեպքում տեղեկատվություն կհրապարակվի»:

Իսկ ինչ վերաբերում է Խանումյանին` նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին լուրերին, ԱՀ նախագահի մամուլի քարտուղարն ասաց, որ նման հարցերին որևէ բան նախապես ասել չի կարող. «Հրամանագիր կլինի, այն ժամանակ կիմանք` նշանակվել է, չի նշանակվել, հանվել է, չի հանվել»,-եզրափակեց Լուսինե Ավանեսյանը:  

 

Լրահոս

Դիտել ավելին