Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Հրազդանում․ կա տուժած

05 Մայիս, 2022 21:48
Ավտովթար Հրազդանում․ կա տուժած

Մայիսի 5-ին, ժամը 19:55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի պողոտայում՝ թիվ 55 շենքի մոտակայքում, «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Շ․ Մ․, ծնված 1976 թ.) բախվել է ավտոճանապարհը բաժանող արգելապատնեշին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Գ․ Ն․-ն (ծնված 1972 թ․) հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան  բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին