Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահն ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների

05 Մայիս, 2022 18:38
ԱՀ նախագահն  ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներն ու Արցախի Հանրապետության վրա դրանց ազդեցությունը, ինչպես նաև երկրի ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգության ապահովման մեխանիզմներն ու  սոցիալ-տնտեսական խնդիրները։

Արայիկ Հարությունյանը  լսել է շարժման անդամների մտահոգություններն ու երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հուզող հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին