Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ մամուլի խոսնակը լիազորությունները դադարեցնում է

02 Մայիս, 2022 11:30
ԱԻՆ մամուլի խոսնակը լիազորությունները դադարեցնում է

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը հայտնել է, որ դադարեցնում է լիազորությունները։

«Իմ շատ սիրելի գործընկերներ, ընկերներ, այսօրվանից ես դադարում եմ կատարել ԱԻ նախարարության մամուլի խոսնակի պարտականությունները։

Սիրելի՛ լրագրողներ, շնորհակալ եմ այս շատ կարևոր կառույցի հետ ձեր արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին, որովհետև իմ աշխատանքի ընթացքում, որը համընկավ նաև պատերազմի հետ, միշտ աջակցել են ինձ, ընդունել իրենց շարքերը։ Շնորհակալ եմ իմ թիմին՝ նվիրվածության և վստահության համար։ Ես փոփոխություններ սիրում եմ և համոզված եմ, որ ամեն փոփոխություն լավ նորի սկիզբ է, իսկ ծրագրերը շատ են․․․»,-գրել է Բաղդասարյանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին