Կարևոր իրադարձություններ

Ուշագրավ զարգացումներ են սպասվում Տոնոյանի և մյուսների գործով. «Փաստ»

30 Ապրիլ, 2022 08:29
Ուշագրավ զարգացումներ են սպասվում Տոնոյանի և մյուսների գործով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը, ինչը կարող է բավականին բեկումնային լինել։ Բանն այն է, որ Տոնոյանի հետ նույն գործով անցնող մի շարք առանցքային դերակատարներ տարբեր խափանման միջոցներով հայտնվել են ազատության մեջ, մինչդեռ Տոնոյանի նկատմամբ ընտրվել է խտրական մոտեցում, և նա մնում է կալանավորված։

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կակտիվանա նաև 44- օրյա պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովը։ Այս ողջ «սցենարի» շրջանակներում, մեր տեղեկություններով, իշխանությունները մտադիր են ոչ միայն ազատ չարձակել Դավիթ Տոնոյանին, այլև մեծացնել «մեղավորների» շրջանակը։ Հիշեցնենք, որ այս գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) և այլն:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին