Կարևոր իրադարձություններ

Հրազդանում ուղեվարձի փոփոխություն չի լինելու. կգործի նախկին սակագինը. Սևակ Միքայելյան

01 Ապրիլ, 2022 15:30
Հեղինակ՝ Սևակ Միքայելյան
Հրազդանում ուղեվարձի փոփոխություն չի լինելու. կգործի նախկին սակագինը. Սևակ Միքայելյան

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, անդրադառնալով Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերության կողմից տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, գրել է․

«Սիրելի՛ հրազդանցիներ,

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր՝ այն դարձնելով 750 ՀՀ դրամ:

Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ, անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ:

Հարգելի՛ համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու, և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար՝ 500 ՀՀ դրամ»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին