Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում ընթացող ՌԴ ռազմական գործողությունը նոր փուլ է մտնում․ օր 36-րդ

31 Մարտ, 2022 14:15
Ուկրաինայում ընթացող ՌԴ ռազմական գործողությունը նոր փուլ է մտնում․ օր 36-րդ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական զորքերի մի մասը հետ է քաշվել Կիևի և Չեռնիգովի շրջաններից։

Ըստ գերատեսչության՝ նշված երկու ուղղություններում տեղի է ունենում զորքերի պլանային վերախմբավորում։

«Ռազմական գործողությունների առաջին փուլի նպատակն է եղել հակառակորդին ստիպել ուժերը, ռեսուրսները և ռազմական տեխնիկան կենտրոնացնել մեծ քաղաքների մոտ՝ զրկելով նրան հնարավորությունից ուժերն օգտագործել ռուսական բանակի գործողությունների գլխավոր ուղղության վրա Դոնբասում»,- նշել է Կոնաշենկովը և հավելել, որ արդեն հող է նախապատրաստվել գործողությունների եզրափակիչ փուլի համար։

«Ռուսաստանի զինված ուժերի վերախմբավորման նպատակն առաջնահերթ ուղղություններում գործողությունների ակտիվացումն է և, առաջին հերթին, Դոնբասի լիակատար ազատագրման գործողության ավարտը»,- հայտնել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին