Կարևոր իրադարձություններ

Արևմուտքը փորձ է անում Ուկրաինան երկրորդ Աֆղանստան դարձնել․ Լավրով

30 Մարտ, 2022 16:10
 Արևմուտքը փորձ է անում Ուկրաինան երկրորդ Աֆղանստան դարձնել․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պակիստանի իր պաշտոնակից Շահ Մահմուդ Քուրեշիի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի ներկայիս իրադրությունը համարել Է երկրորդ Աֆղանստան ստեղծելու Արևմուտքի փորձ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք, ովքեր փորձել են Աֆղանստանը դարձնել համաշխարհային քաղաքականության կենտրոն, այժմ փորձում են Աֆղանստանը փոխարինել Ուկրաինայով: Եվ մենք ամեն բան հասկանում ենք, թե այստեղ ինչի մասին Է խոսքը»,-նշել Է արտգործնախարարը:

ՌԴ-ի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի Է ունեցել Չինաստանում։

 

Լրահոս

Դիտել ավելին