Կարևոր իրադարձություններ

Մասիսում բախվել են երկու մեքենաներ, որոնցից մեկն էլ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կան վիրավորներ

27 Մարտ, 2022 17:50
Մասիսում բախվել են երկու մեքենաներ, որոնցից մեկն էլ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 26-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 15:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 76-ամյա Սերոբ Բադալյանի վարած ВАЗ 2106 և 30-ամյա Սասուն Սահակյանի վարած ВАЗ 21112 մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով  ВАЗ 21112-ը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչներ, հետիոտներ, 71-ամյա Լենա Բադալյանին և 66-ամյա Աիդա Դավթյանին: Ավտովթար-վրաերթի հետևանքով Լ. Բադալյանը, Ա. Դավթյանը, Ս. Սահակյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 79-ամյա Սուսաննա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլ ВАЗ 21112-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին