Կարևոր իրադարձություններ

Հունգարիան մերժել է Ռուսաստանից գազից հրաժարվելու մասին Ուկրաինայի կոչը

25 Մարտ, 2022 14:17
Հունգարիան մերժել է Ռուսաստանից գազից հրաժարվելու մասին Ուկրաինայի կոչը

Հունգարիան մերժել է Ուկրաինայի կոչը՝ թույլատրել զենքի մատակարարումն իր տարածքով և հրաժարվել ռուսական նավթից ու գազից։ Այս մասին  հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ հինգշաբթի օրը, տեսակապով դիմելով այդ հանդիպման մասնակիցներին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «կրկնել է ուկրաինացիների երկու հայտնի պահանջները՝ թույլ տալ Հունգարիային զենք մատակարարել իր տարածքով և դադարեցնել բնական գազ և նավթ գնել Ռուսաստանից»:

Հունգարիայի կառավարությունը չի ցանկանում «ռիսկի ենթարկել հունգարացի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը»։

«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի նախագահի համար ամենակարևորը Ուկրաինան է և Ուկրաինայի ժողովուրդը։ Մեզ համար ամենակարևորը Հունգարիայի և հունգար ժողովրդի անվտանգությունն է»,-հայտարարել է Սիյարտոն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին