Կարևոր իրադարձություններ

Նախագահը և Հայաստանում Չինաստանի դեսպանը անդրադարձել են համագործակցության հեռանկարային ուղղություններին

22 Մարտ, 2022 12:37
Նախագահը և Հայաստանում Չինաստանի դեսպանը անդրադարձել են համագործակցության հեռանկարային ուղղություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Դեսպան Ֆան Յունը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել համատեղ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-չինական կապերի ամրապնդման և խորացման:

Հանդիպմանը նախագահ Խաչատուրյանը և դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, համագործակցության հեռանկարային ուղղություններին և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին