Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Մակրոնը անդրադարձել են ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին

18 Մարտ, 2022 22:04
Պուտինն ու Մակրոնը անդրադարձել են ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նրանք քննարկել են  Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․

«Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում ստեղծված իրավիճակին։ Նախանշվել են ռուսական կողմի սկզբունքային մոտեցումները հնարավոր պայմանավորվածությունների մշակման վերաբերյալ»։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ զինված ուժերը փորձում են հնարավորինս ամեն բան անել՝ ապահովելու խաղաղ բնակիչների կյանքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին