Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է սկանդալային տեսահոլովակի «հերոսուհին»

18 Մարտ, 2022 21:15
Ո՞վ է սկանդալային տեսահոլովակի «հերոսուհին»

Օրեր առաջ ԱԺ նախկին  նախագահ, «Մարտի 1»-ի հարցերով ԱԺ նախկին հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրը՝  Նարե Նիկոյանը, հանդիսատեսի դատին է ներկայացրել իր  «Տականք» երգի տեսահոլովակը, փոխացում է Civic.am-ը։

Երգի բառերն առանձնանում են իրենց գռեհկությամբ, իսկ թե ում նկատի ունի երգի հեղինակը տականք ասելով՝ դժվար է կռահել:

Մեջբերում ենք երգի բառերի մի մասը.

«Դու տականք ես, տականք 
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան 
Դու տականք ես, տականք 
Ոչ սովորական, այլ դավաճան 
Դու տականք ես, տականք 
Դու տականք ես, տականք
Բայց դու տականք ես, տականք
Դու տականք ես 
Պիտի սովորեմ քո հականիշը լինել, 
Մինչև հիմա մենակ նմանվում եմ»... 

Ֆեյսբուքյան իր էջում, կիսվելով երգի տեսահոլովակով, Նարե Նիկոյանը գրել է. «Բոլոր համընկնումները իրական անձանց հետ պատահականության արդյունք են»։ Ապա հավելել է. «Խորհուրդ չի տրվում ալկոհոլի ազդեցության տակ էս երգը որևէ մեկին ուղարկել )))) խաբեցի, Do it!!!! Ուղարկի  երգն էլ, իրան էլ ))»։ 

«Առավոտի» հետ հարցազրույցում, չնայած նորաթուխ երգչուհին մի քանի անգամ կրկնել է, թե իր երգը քաղաքական չէ, ակնհայտ ուղղորդված լրագրողուհին վիրավորանք պարունակող հարց է ուղղել նրան, թե  «արդյոք որպես քաղաքացի իր ներկայացրած տականքի բնորոշումներում նմանություններ տեսնո՞ւմ է երկրի ղեկավարի հետ»։ 

«Եթե այդքան մարդ իրեն նմանեցնում է, ուրեմն թիրախային բաներ կլինեն, որովհետև մեկնաբանությունների մեջ ոչ միայն ընդդիմադիրներ, այլև իր համակիրներից կային, որոնք նմանեցրել էին, մտածում էին, որ երգն իր մասին է, ու վատ բաներ էին գրում մեզ... եթե շատերն են նմանեցնում, երևի մի բան կա»,- ասել է Նիկոյանը։

Ի դեպ, հատկապես Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու մասնակիցները  հենց երգչուհու հոր և Հայաստանը տարիներով կեղեքած ու հարստահարած նրա թիմի հետ նմանություն կտեսնեն երգի բառերում՝ ՀՀ քաղաքացիներին Երևանի կենտրոնում գնդակահարելու պատասխանատվության համար։  




 

Լրահոս

Դիտել ավելին