Կարևոր իրադարձություններ

Նոր Խարբերդում 70-ամյա բնակիչը երկու անգամ կրակել է շան վրա

18 Մարտ, 2022 17:26
Նոր Խարբերդում 70-ամյա բնակիչը երկու անգամ կրակել է շան վրա

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 17-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մասիսի բաժին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել են, որ Նոր Խարբերդում անհայտ քաղաքացին երկու անգամ կրակել է մի շան վրա, որը գլխի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել կլինիկա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  ժամը 16-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 3-րդ և 2-րդ շենքերի միջնամասում Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ երկու անգամ որսորդական հրացանից կրակել է փողոցի շներից մեկի վրա:

Ժամը 21.50-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ կրակողը Նոր Խարբերդի 70-ամյա բնակիչ է։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա եկել է բաժին, ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը և տվել խոստովանական բացատրություն։

Հրացանը վերցվել է հետագա գործողությունների համար:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին